Դարեր, դարեր մաքառելով,
Պարուրվելով հույս-հավատով`
Կյանքի փափագով,մահվան ահով լի,
Հարատևելու իր անսանձ կամքով
Մի ժողովուրդ է ապրում լուսնի տակ`
Ե'վ զարմանալի,
Ե'վ սովորական:
Ինքը`մի բուռ, բայց սիրտը` իր հինավուրց հողի չափ,
Վանա ծովից մինչև Սևան բաբախում է ափեափ...
Սովորական` բոլորի նման,
Բայց զարմանալի`իր ճակատագրով:
Ժողովուրդ, որը մահվան մեջ ապրել,
Սակայն, ով զարմանք, մահ չի ունեցել:
Մենք հաստատ գիտենք`ոչ մի խոչընդոտ
Էլ ոչ մի դեպքում մեզ չի կասեցնի,
Ազատ ենք, անկախ,
Հավերժի ճամփորդ Հայաստանն ենք մենք,
Որ եկել ենք դարերից ու գնում ենք հաղթական
Դեպի դարերը նորից,
Դեպի վառվող ապագան...