Saturday, March 26, 2011

ՄԵՐ ԴՊՐՈՑԸ

Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցը հիմնադրվել  է 1962 թվականին` որպես միջնակարգ դպրոց, այն եռահարկ է, ունի երկու մուտք, քարե շինություն է :Դպրոցի հիմնադիր տնօրենը Խորեն Մեհրաբյանն է:
Իր գործունեության ընթացքում դպրոցը տվել է ավելի քան 3000 շրջանավարտ: Դպրոցի սաներից շատերը այժմ արվեստի, գիտության և մշակույթի բնագավառի հայտնի մարդիկ են`
Հայկ Հարությունյան- Աստղադիտարանի տնօրեն
Սերգեյ Մամյան- Ճարտարագիտական համալսարանի դասախոս
Արտավազդ Մամյան- ԵՊՀ -ի դասախոս
Արտաշես Փարսադանյան-ՆԳ նախարարություն
Գոռ Ալեքսանյան-ԵՊՀ-ի ասպիրանտ, "Քվանտ" վարժարանի դասախոս

Դպրոցը 2010 թվականից  վերակազմավորվել է որպես հիմնական դպրոց: Այժմ դպրոցում իրենց կրթությունն ու դաստիարակությունն են ստանում 344 աշակերտ: Երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվում են 45 բարձրագույն կրթությամբ ուսուցիչներ: 
ԴՊԾ ծրագրով կահավորվել է դպրոցի աշխարհագրության, ֆիզիկայի, կենսաբանության կաբինետները: Դպրոցում 2005 թվականին "Փրոջեքթ Հարմոնի" կազմակերպության կողմից կահավորվել է  համակարգչային սենյակը: Այնուհետև գույքը հարստացվել է ինչպես դպրոցի հաշվին, այնպես էլ տարբեր ծրագրերով: 
Դպրոցն ունի վերանորոգված և կահավորված մարզադահլիճ` գույքը նորացվել է: Դպրոցի աշակերտները սիրով են մասնակցում քաղաքային և  հանրապետական միջոցառումներին: Դպրոցի սաներ Գիշյան Վահագը և Նարեկ Ղարագյոզյանը քաղաքային թիմում մասնակցում են ֆուտբոլային բոլոր խաղերին: Դպրոցի շախմատային թիմը մեծ հաջողություն է ունեցել քաղաքային պայքարում I տեղ զբաղեցնելով:
Դպրոցի երգչախումբը "Երգի մանկական փառատոնում" զբաղեցրել է   I I մրցանակային տեղ:
2007 թվականից դպրոցը` տարածաշրջանում առաջինը, ընդգրկվել է ներառական կրթության համակարգում: Դպրոցը առաջիններից է , որը թեքահարթակ է կառուցել հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար:
Սերտ համագործակցություն են ստեղծվել  դպրոցի և Կողբ զորամասի միջև: Ամեն տարի Հայոց բանակի օրը` հունվարի 28-ին, աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ բոլոր դասարանները իրենց ձեռքով պատրաստված ծանրոցներով այցելում են սահմանապահ զինվորներին: Աշակերտները զինվորների հետ մասնակցում են տարբեր զինավարժանքների: