Wednesday, December 7, 2011

Սեմինար

 Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի անդամների վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցում էին Կողբի թիվ 1 և 2 դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, Բերդավանի դպրոցի և Նոյեմբերյանի 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները: Դասընթացի թեման աշակերտական խորհրդի իրավունքներն ու պարտականություններն էին:
Դասընթացը ունեցավ իր շարունակությունը և դեկտեմբերի 2 -ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հերթական հանդիպումը աշակերտական խորհրդի անդամների հետ: Դպրոցների աշակերտական խորհրդի անդամները և համագործակից ուսուցիչները կազմեցին 2011-2012թթ.ուս- տարվա աշակերտական խորհրդի աշխատանքային պլանը: