Thursday, December 17, 2015

ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ


 Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ "Իմ քաղաքի 20-ամյակը" թեմայով սպորտա-ժամանցային միջոցառում:


 Միջոցառմանը մասնակցում էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վ. Ամիրաղյանը, քաղաքի ավագանու անդամներ, կրթության և մշակույթի ղեկավար աշխատողներ, մանկավարժներ:



Ժամանցային-գեղարվեստական մասում ելույթ ունեցան "Հայ ասպետ" 
հեռուստախաղի հաղթողները պարային համարով և տարբեր դասարանի աշակերտներ գեղարվեստական համարներով:






 Բոլոր մասնակիցներն ու հանդիսատեսները բարձր տրամադրությամբ և նոր սպասումներով հեռացան դպրոցից:


Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ





Նոյեմբերի 7-ին մեր դպրոցում կայացավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը: Թեկնածուներ`  Վաղրամյան Գայանե,  Մամյան Մանե:Ընտրությանը մասնակցում   էին 6- 9 -րդ դասարանցիները:
Ձայների մեծամասնությամբ նախագահ ընտրվեց Մամյան Մանեն:

Հանձնաժողովի անդամները սիրով են աշխատում:








Իր ընտրությունն է կատարում թեկնածու Գայանեն:


Friday, December 11, 2015

ՏԵՐՅԱՆ 130

Նոյեմբերի 30-ին Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր , օդը հագեցած էր Վահան Տերյանով: 9-րդ դասարանցիների "Լուսավոր թախիծ" ակումբն իր դռներն էր բացել դպրոցի աշակերտության, ուսուցիչների , ծնողների և քաղաքի մշակութային բնագավառը ներկայացնող հյուրերի առջև: Հանդիսատեսը խոր հուզմունք էր ապրում յուրաքանչյուր համարի հետ` լիներ դա արտասանություն թե երգ` գրված Տերյանի բանաստեղծության հիման վրա, թե որևէ դրվագ` մրրկահավին բնորոշ  կերպով հանուն հայրենիքի մարտնչելու նրա կենսագրությունից:

... Դողում են դանդաղ...
Պաղ, միապաղաղ
Անձրև ու անձրև...

Նորից անձրև, մշուշ, ամպ, թախիծ անհուն,տխրանք քեզ,
       Աշու'ն , քեզ ի`նչ քնքշությամբ , ի`նչ խոսքերով երգեմ քեզ...





Նայի'ր, հեռվում մեր գյուղն է,
Սարերը մերկ, մեր գետը վարար մի հուն,
Զանգակը մեղմ ու բեկուն, 
Թախծում են արոտ ու հերկ: 


Thursday, October 22, 2015

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 9-ին Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում  կայացավ արդեն ավանդույթ դարձած առաջին դասարանցիների երդման արարողությունը :
Երեխաներն իրենց թոթովախոս լեզվով երդում տվեցին Մեսրոպ Մաշտոցին և բոլոր ներկա գտնվողներին` սիրել մայրենի լեզուն, ու փոխանցել  այն դարեդար:





6 տարեկանն այս տարիք չէ լոկ մի,
6 տարեկանի առջև դուք գիտեք բացվում է դուռը հայոց դպրոցի...
... խոստանում ենք առաջիններից առաջինը լինել...
...խոստանում եմ , ուր ել լինել, չեմ մոռանա հայոց լեզուն...
Սրանք այն խոսքերի մի փոքրիկ մասն են, որ հնչեցին հրաշամանուկ առաջին դասարանցիների շուրթերից:

Saturday, September 26, 2015

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1


Սեպտեմբերի 1-ին դարձյալ տոնական տրամադրություն էր Նոյեմբերյանի հիմնական դպրոցում: Բակը ողողված էր մանկանց ժպիտներով, ծափողջույններով:

Առավոտ լուսոն արդեն խնկարկել ու մեզ`երդվյալ ճամփորդներիս, կրկին դպրոց էր կանչել:



Հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր:
Ավագ դասարանցիներն իրենց միասնական շուրջ պարով շնորհավորեցին առաջին դասարանցիներին և ուղեկցեցին իրենց դասարաններ:

Friday, September 25, 2015

Սեպտեմբերի 21

Դարեր, դարեր մաքառելով,
Պարուրվելով հույս-հավատով`
Կյանքի փափագով,մահվան ահով լի,
Հարատևելու իր անսանձ կամքով
Մի ժողովուրդ է ապրում լուսնի տակ`
Ե'վ զարմանալի,
Ե'վ սովորական:












 Ինքը`մի բուռ, բայց սիրտը` իր հինավուրց հողի չափ,
Վանա ծովից մինչև Սևան բաբախում է ափեափ...
Սովորական` բոլորի նման,
Բայց զարմանալի`իր ճակատագրով:
Ժողովուրդ, որը մահվան մեջ ապրել,
Սակայն, ով զարմանք, մահ չի ունեցել:




Մենք հաստատ գիտենք`ոչ մի խոչընդոտ
Էլ ոչ մի դեպքում մեզ չի կասեցնի,
Ազատ ենք, անկախ,
Հավերժի ճամփորդ Հայաստանն ենք մենք,
Որ եկել ենք դարերից ու գնում ենք հաղթական
Դեպի դարերը նորից,
Դեպի վառվող ապագան...