Thursday, December 17, 2015

ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ


 Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ "Իմ քաղաքի 20-ամյակը" թեմայով սպորտա-ժամանցային միջոցառում:


 Միջոցառմանը մասնակցում էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վ. Ամիրաղյանը, քաղաքի ավագանու անդամներ, կրթության և մշակույթի ղեկավար աշխատողներ, մանկավարժներ:



Ժամանցային-գեղարվեստական մասում ելույթ ունեցան "Հայ ասպետ" 
հեռուստախաղի հաղթողները պարային համարով և տարբեր դասարանի աշակերտներ գեղարվեստական համարներով:






 Բոլոր մասնակիցներն ու հանդիսատեսները բարձր տրամադրությամբ և նոր սպասումներով հեռացան դպրոցից:


Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ





Նոյեմբերի 7-ին մեր դպրոցում կայացավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը: Թեկնածուներ`  Վաղրամյան Գայանե,  Մամյան Մանե:Ընտրությանը մասնակցում   էին 6- 9 -րդ դասարանցիները:
Ձայների մեծամասնությամբ նախագահ ընտրվեց Մամյան Մանեն:

Հանձնաժողովի անդամները սիրով են աշխատում:








Իր ընտրությունն է կատարում թեկնածու Գայանեն:


Friday, December 11, 2015

ՏԵՐՅԱՆ 130

Նոյեմբերի 30-ին Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր , օդը հագեցած էր Վահան Տերյանով: 9-րդ դասարանցիների "Լուսավոր թախիծ" ակումբն իր դռներն էր բացել դպրոցի աշակերտության, ուսուցիչների , ծնողների և քաղաքի մշակութային բնագավառը ներկայացնող հյուրերի առջև: Հանդիսատեսը խոր հուզմունք էր ապրում յուրաքանչյուր համարի հետ` լիներ դա արտասանություն թե երգ` գրված Տերյանի բանաստեղծության հիման վրա, թե որևէ դրվագ` մրրկահավին բնորոշ  կերպով հանուն հայրենիքի մարտնչելու նրա կենսագրությունից:

... Դողում են դանդաղ...
Պաղ, միապաղաղ
Անձրև ու անձրև...

Նորից անձրև, մշուշ, ամպ, թախիծ անհուն,տխրանք քեզ,
       Աշու'ն , քեզ ի`նչ քնքշությամբ , ի`նչ խոսքերով երգեմ քեզ...





Նայի'ր, հեռվում մեր գյուղն է,
Սարերը մերկ, մեր գետը վարար մի հուն,
Զանգակը մեղմ ու բեկուն, 
Թախծում են արոտ ու հերկ: