Ü»ñ³é³Ï³Ý ÏñÃáõÃÛáõÝÁ áõëÙ³Ý Ñ³í³ë³ñ Ñݳñ³íáñáõÃÛáõÝÝ»ñ ³å³Ñáí»Éáõ ¨ µáÉáñ »ñ»Ë³Ý»ñÇÝ ÏñÃáõÃÛ³Ý ¨ ѳë³ñ³ÏáõÃÛ³Ý Ù»ç Ý»ñ·ñ³í»Éáõ գործընթաց է:
Լավատես մարդիկ հավատում են, որ իրենք կարող են այս կամ այն բարդ իրավիճակին ճիշտ լուծում տալ, իսկ անհաջողության բախվելիս չեն հուսահատվում, պայքարի ուղիներ են փնտրում: Այդպիսի մտածելակերպով են առաջնորդվում Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժները: Երբ 2006 թվականին` տարածաշրջանում առաջինը, որդեգրեցին "Ներառական կրթություն" ծրագիրը, մտավախություն ունեին. կարող են արդյոք իրենց առաջ ծառացած բարդ խնդրին լուծում տալ. չէ որ ամեն նոր բան դժվարությամբ է ընդունվում:
Բայց ոչ': "Հույսի կամուրջ" ՀԿ-ի անմիջական աջակցությամբ ամեն ինչ իր բնականոն հունի մեջ մտավ: Դպրոցում բացի բազմամասնագիտական թիմից բացի աշխատանքի լծվեցին բոլոր ուսուցիչները և սպասարկող անձնակազմը:
Բոլորի նպատակը մեկն էր.. հաշմանդամ երեխաներին աջակցել զարգացնելու իրենց մտավոր,ֆիզիկական և հոգևոր կարողությունները: ինչպես նաև համայնքում անկախ և լիարժեք ապրելու սոցիալական հմտությունները: Նպատակին հասնելու համար ամենակարևորը ծնողներին աշխատանքի մեջ ներգրավելու փաստն էր: Չէ որ երեխայի զարգացման համար անփոխարինելի դեր է խաղում ընտանիքը:
Ծնողներից շատերը ներառական կրթության մասին ոչ մի պատկերացում չունեին: Խնդիրներին լուծում տալը համբերատարություն էր պահանջում: Երեխաների համար կազմվեցին անհատական ուսումնական պլաններ, որոնք համապատասխանում էին ԿԱՊԿՈՒ երեխաների ընդունակություններին ու կարիքներին: Աստիճանաբար փոխվեց կոլեկտիվի, աշակերտների վերաբերմունքը ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ: