I բ. դասարան
Մեր փոքրիկներն արդեն տառաճանաչ ենՄեր փոքրիկներն արդեն տառաճանաչ են, նրանք հրաժեշտ տվեցին Այբբենարանին և մտան մի նոր հեքիաթային աշխարհ` գրքերի անեզր աշխարհը:
Սիրում եմ քեզ, հայոց լեզու,
Մայրիկիս պես անուշ ես դու,
Քեզնով եմ ես հպարտանում,
Կարդում, գրում, արտասանում..
Հյուսվում է բարի ու չքնաղ հեքիաթ,
Ուր հերոսները միայն բարի են,
Պարում են, երգում, սովորում զվարթ
Բոլորն էլ այստեղ ուսման ծարավ են:
Մաշտոցի սրբագույն աջով է դրոշմվել հայերեն առաջին նախադասությունը,
որը դարեր շարունակ արտաբերվում է .
"Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ":
Մեր առաջին բացված դպրոց,
Մեր առաջին լեզվի տաճար
Լուսապայծառ հայոց հանճար,
Շրթունքներով մեր մանկական
Քեզ հազար փառք հավերժական:
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր:
Երբ փորձել են ջնջել ու հալածել,
Կայծակին են տվել տառերը մեր: