Wednesday, December 7, 2011

Սեմինար

 Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի անդամների վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցում էին Կողբի թիվ 1 և 2 դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, Բերդավանի դպրոցի և Նոյեմբերյանի 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները: Դասընթացի թեման աշակերտական խորհրդի իրավունքներն ու պարտականություններն էին:
Դասընթացը ունեցավ իր շարունակությունը և դեկտեմբերի 2 -ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հերթական հանդիպումը աշակերտական խորհրդի անդամների հետ: Դպրոցների աշակերտական խորհրդի անդամները և համագործակից ուսուցիչները կազմեցին 2011-2012թթ.ուս- տարվա աշակերտական խորհրդի աշխատանքային պլանը:

Tuesday, November 22, 2011

Միասին, սիրով ու հավատով...


Ü»ñ³é³Ï³Ý ÏñÃáõÃÛáõÝÁ áõëÙ³Ý Ñ³í³ë³ñ Ñݳñ³íáñáõÃÛáõÝÝ»ñ ³å³Ñáí»Éáõ ¨ µáÉáñ »ñ»Ë³Ý»ñÇÝ ÏñÃáõÃÛ³Ý ¨ ѳë³ñ³ÏáõÃÛ³Ý Ù»ç Ý»ñ·ñ³í»Éáõ գործընթաց է:
    
 Լավատես մարդիկ հավատում են, որ իրենք կարող են այս կամ այն բարդ իրավիճակին ճիշտ լուծում տալ, իսկ անհաջողության բախվելիս չեն հուսահատվում, պայքարի ուղիներ են փնտրում: Այդպիսի մտածելակերպով են առաջնորդվում Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժները: Երբ 2006 թվականին` տարածաշրջանում առաջինը, որդեգրեցին "Ներառական կրթություն" ծրագիրը, մտավախություն ունեին. կարող են արդյոք իրենց առաջ ծառացած  բարդ խնդրին լուծում տալ. չէ որ ամեն նոր բան դժվարությամբ է ընդունվում:
        Բայց ոչ': "Հույսի կամուրջ" ՀԿ-ի անմիջական աջակցությամբ ամեն ինչ իր բնականոն հունի մեջ մտավ: Դպրոցում բացի բազմամասնագիտական թիմից բացի աշխատանքի լծվեցին բոլոր ուսուցիչները և սպասարկող անձնակազմը:
Բոլորի նպատակը մեկն  էր.. հաշմանդամ երեխաներին աջակցել զարգացնելու իրենց մտավոր,ֆիզիկական և հոգևոր կարողությունները: ինչպես նաև համայնքում անկախ և լիարժեք ապրելու  սոցիալական հմտությունները: Նպատակին հասնելու համար ամենակարևորը ծնողներին աշխատանքի մեջ ներգրավելու փաստն էր: Չէ որ երեխայի զարգացման համար անփոխարինելի դեր է խաղում ընտանիքը:
      Ծնողներից շատերը ներառական կրթության մասին ոչ մի պատկերացում չունեին: Խնդիրներին լուծում տալը համբերատարություն էր պահանջում: Երեխաների համար կազմվեցին անհատական ուսումնական պլաններ, որոնք համապատասխանում էին ԿԱՊԿՈՒ երեխաների ընդունակություններին ու կարիքներին:  Աստիճանաբար փոխվեց կոլեկտիվի, աշակերտների վերաբերմունքը  ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ:

Sunday, November 20, 2011

Երեխաների հաղթանակը մեր հաղթանակն է:

  Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ` Անանյան Նարեկը, առաջին տեղն է գրավել Երևանում տեղի ունեցաց թեքվանդոյի մրցույթում: Դասընկերները դափնե պսակով ու նվերով դիմավորեցին իրենց դասընկերոջը:

 Նարեկին շնորհավորեցին դպրոցի տնօրենը,
ուսմասվարը և այլ ուսուցիչներ: Երեխաները պատասխանեցին մի շարք հարցերի` կապված օլիմպիական խաղերի հետ:


Wednesday, November 9, 2011

Թարգմանչաց տոնը


Թարգմանչաց տոնին մեր երեխաները
այցելեցին Օշական`
Մեսրոպ Մաշտոցի գերեզման:

Գրավական ` մեր ինքնության:


                     



Monday, October 31, 2011

Մեր երեխաները երդվել են լավ սովորել

Առաջին դասարանցիները  խոստացան լավ սովորել և լավ մարդ դառնալ: 













Tuesday, October 18, 2011

Աշունը մեր կյանքում



Նոյեմբերյանը հայտնի է իր հիասքանչ բնությամբ: Աշունը ավելի գեղեցիկ է դարձնում մեր բնությունը:

Դպրոցականները իրենց աշնանային արշավը անցկացրին Նոյեմբերյանի հիասքանչ բնության գրկում: Արշավի ընթացքում երեխաները ծանոթացան մեր բնության հրաշալիքների հետ:








Thursday, October 6, 2011

Շնորհավոր տոնդ` ՈՒՍՈՒՑԻՉ

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ




Շնորհավոր տոնդ, ուսուցիչ
Դուք անանուն, Ձեր սաները անվանի...



Արդյոք ինչով է կյանքը գեղեցիկ,
Մանուկներով է կյանքը գեղեցիկ,
Ու նրանց սիրող ու նրանց կրթող
Ուսուցիչներով է կյանքը գեղեցիկ:


                                          
Ուսում եք տալիս Դուք Ձեր սաներին,
Սիրում, գովերգում, երբեմն պատժում,
Ուրախ թե տխուր լինեք այդ պահին,

Ցնծում եք, երբ որ արդյունք եք տեսնում,
Իմաստություն եք տալիս ամենքին`
Չարին ու բարուն, վատին ու լավին:


 Քեզ միշտ առողջություն, տոկունություն, անսպառ սեր և ջերմություն , հայ' Ուսուցիչ.......





Թող Ձեր ժպտուն աչքերը միշտ փայլեն  երջանկության փայլով: Իսկ Ձեր բարի խոսքերը , որ կյանք են ճանապարհում բազում երիտասարդների, թող միշտ փարոս լինեն նրանց ճանապարհին, և թող երբեք չտխրեք դուք.......