Saturday, September 26, 2015

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1


Սեպտեմբերի 1-ին դարձյալ տոնական տրամադրություն էր Նոյեմբերյանի հիմնական դպրոցում: Բակը ողողված էր մանկանց ժպիտներով, ծափողջույններով:

Առավոտ լուսոն արդեն խնկարկել ու մեզ`երդվյալ ճամփորդներիս, կրկին դպրոց էր կանչել:



Հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր:
Ավագ դասարանցիներն իրենց միասնական շուրջ պարով շնորհավորեցին առաջին դասարանցիներին և ուղեկցեցին իրենց դասարաններ:

Friday, September 25, 2015

Սեպտեմբերի 21

Դարեր, դարեր մաքառելով,
Պարուրվելով հույս-հավատով`
Կյանքի փափագով,մահվան ահով լի,
Հարատևելու իր անսանձ կամքով
Մի ժողովուրդ է ապրում լուսնի տակ`
Ե'վ զարմանալի,
Ե'վ սովորական:












 Ինքը`մի բուռ, բայց սիրտը` իր հինավուրց հողի չափ,
Վանա ծովից մինչև Սևան բաբախում է ափեափ...
Սովորական` բոլորի նման,
Բայց զարմանալի`իր ճակատագրով:
Ժողովուրդ, որը մահվան մեջ ապրել,
Սակայն, ով զարմանք, մահ չի ունեցել:




Մենք հաստատ գիտենք`ոչ մի խոչընդոտ
Էլ ոչ մի դեպքում մեզ չի կասեցնի,
Ազատ ենք, անկախ,
Հավերժի ճամփորդ Հայաստանն ենք մենք,
Որ եկել ենք դարերից ու գնում ենք հաղթական
Դեպի դարերը նորից,
Դեպի վառվող ապագան...


Monday, December 24, 2012

Մաթեմատիկան գիտությունների թագուհին է

III ա դասարանի կողմից "Մաթեմատիկան գիտությունների թագուհին է" խորագրով տեղի ունեցավ բաց դաս ներդասարանական մրցույթ :Կազմվել էր 2 թիմ` իրենց ավագներով:

 Պատասխանները գնահատվում էին ժյուրիի անդամների կողմից:
 2 թիմերն էլ հավաքել էին հավասար միավորներ և մրցույթն ավարտվեց ոչ ոքի:

Sunday, December 23, 2012

Ամեն հասակ իր Թումանյանն ունի

 Դեկտեմբերի 10-ին Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ " Ամեն հասակ իր Թումանյանն ունի" խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ:
Ցերեկույթը կազմակերպել էին 5-րդ դասարանցիները: Փոքրիկ դերասանները հմտորեն ներկայացրին Թումանյանի հեքիաթներից հատվածներ` "Գիքորը", "Քաջ Նազարը", "Սուտլիկ որսկանը" և այլն:

Դպրոցի տնօրինությունն իր խորին շնորհակալությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կ. Պետրոսյանին: 

Tuesday, November 20, 2012

ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ










Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ "Ուրախ մեկնարկներ" վերնագրով սպորտլանդիա` նվիրված գրատպության 500 -ամյակին:









Սպորտլանդիային մասնակցում էին  II և  III  դասարանցիները, նրանց դասվարները և ծնողներ: Թիմերի խաղը գնահատվում էր մրցավարների  և ժյուրիի կողմից: Միավորների միջոցով որոշվեց հաղթող թիմը: Բոլոր թիմերին հանձնվեցին մրցանակներ, ծնողներին ` շնորհակալագրեր:
          















Monday, November 12, 2012

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ








Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ առաջին դասարանցիների երդման արարողությունը: 
Կրտսեր դասարանցիները խոստացան լավ սովորել ու հասարակությանը պիտանի մարդ դառնալ:

Ավագ դասարանցիները իրենց բարի մաղթանքներով շնորհավորեցին մեր կրտսեր դասարանցիներին ու հանձնեցին փոքրիկ նվերներ:












Friday, November 2, 2012

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ








Այս տարի լրանում է հայ տպագրության 500 ամյակը: Հոբելյանական այս տարեթիվը, որ համընկնում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 ամյակի հետ,հայ մշակույթի ամենամեծ տոնն է: 
Այդ կապակցությամբ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ մի հրաշալի միջոցառում:




ՅՈՒՆԵՍԿՕ_ի նախաձեռնությամբ այս տարի Երևանը հայտարարվել է "Գրքի համաշխարհային մայրաքաղաք":
16-րդ դարի սկզբից հայ գրքի պատմության մեջ սկսվում է նոր շրջան` տպագրության շրջանը: