Ահա և նորից սեպտեմբերի 1 է: Սրտի թրթիռով , իր բարի կանչով մեր առջև իր դռներն է բացել մեր սիրելի կրթօջախը:
Իրենց ողջույնի խոսքով թոքրիկներին դիմավորեցին ավագ դասարանցիները:
Չնայած անբարենպաստ եղանակին, բոլորի հայացքներում զգացվում էր երջանկության փայլը, հուզմունքը: Հուզված էին հատկապես առաջին դասարանցիներն ու նրանց ծնողները: