Monday, December 24, 2012
Sunday, December 23, 2012
Ամեն հասակ իր Թումանյանն ունի
Ցերեկույթը կազմակերպել էին 5-րդ դասարանցիները: Փոքրիկ դերասանները հմտորեն ներկայացրին Թումանյանի հեքիաթներից հատվածներ` "Գիքորը", "Քաջ Նազարը", "Սուտլիկ որսկանը" և այլն:
Դպրոցի տնօրինությունն իր խորին շնորհակալությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կ. Պետրոսյանին:
Tuesday, November 20, 2012
ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ
Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ "Ուրախ մեկնարկներ" վերնագրով սպորտլանդիա` նվիրված գրատպության 500 -ամյակին:
Սպորտլանդիային մասնակցում էին II և III դասարանցիները, նրանց դասվարները և ծնողներ: Թիմերի խաղը գնահատվում էր մրցավարների և ժյուրիի կողմից: Միավորների միջոցով որոշվեց հաղթող թիմը: Բոլոր թիմերին հանձնվեցին մրցանակներ, ծնողներին ` շնորհակալագրեր:
Monday, November 12, 2012
Friday, November 2, 2012
ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ
Այս տարի լրանում է հայ տպագրության 500 ամյակը: Հոբելյանական այս տարեթիվը, որ համընկնում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 ամյակի հետ,հայ մշակույթի ամենամեծ տոնն է:
Այդ կապակցությամբ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ մի հրաշալի միջոցառում:
ՅՈՒՆԵՍԿՕ_ի նախաձեռնությամբ այս տարի Երևանը հայտարարվել է "Գրքի համաշխարհային մայրաքաղաք":
16-րդ դարի սկզբից հայ գրքի պատմության մեջ սկսվում է նոր շրջան` տպագրության շրջանը:
Wednesday, October 3, 2012
ՕԶՈՆ


Օզոնի պաշտպանության օրվան նվիրված Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները և մեդիա ակումբի երեխաները կլոր սեղանի շուրջ քննարկեցին օզոնի հետ կապված մի շարք հարցեր:
Սովորեցին ինչպես պաշտպանել օզոնը, քանի որ այն կենսական նշանակություն ունի մեզ համար:
Երեխաներից յուրաքանչյուը հասկացավ, որ նույնիսկ 1 ծառ կամ 1 բույս աճեցնելով կարող է իր ներդրումն ունենալ օզոնի պաշտպանության գործում:
Monday, September 17, 2012
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 2012 թ
Ահա և նորից սեպտեմբերի 1 է: Սրտի թրթիռով , իր բարի կանչով մեր առջև իր դռներն է բացել մեր սիրելի կրթօջախը:
Իրենց ողջույնի խոսքով թոքրիկներին դիմավորեցին ավագ դասարանցիները:
Չնայած անբարենպաստ եղանակին, բոլորի հայացքներում զգացվում էր երջանկության փայլը, հուզմունքը: Հուզված էին հատկապես առաջին դասարանցիներն ու նրանց ծնողները:
Subscribe to:
Posts (Atom)